Թուրքիայում բանակային ստորաբաժանումների եւ քուրդ ապստամբների միջեւ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 13 թուրք զինվոր եւ 7 քուրդ: Ինչպես հաղորդում է «France-Presse», բախումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում, որտեղ Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության գորհայինների դեմ:
Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել եւս յոթ զինվոր:
Ինչպես նշում է «France-Presse»-ը, այս մարտը վերջին երեք տարվա ընթացքում ամենախոշորն էր զոհերի թվով:



























