Նախարարների կաբինետի հուլիսի 14-ի նիստում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը  կոչ է արել արագացնել եւ խորացնել «վենեսուելական սոցիալիստական մոդելի» կառուցման գործընթացը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, Վենեսուելայի առաջնորդը եւս մեկ անգամ մերժել է երկրի աջ ուժերի հետ համաձայնության կնքման հավանականությունը` ընդգծելով, որ «միակ հնարավոր անցումը» կարող է լինել կապիտալիզմից դեպի բոլիվարական սոցիալիզմ անցումը: