Շրջակա միջավայրի պաշտպանության «Greenpeace» կազմակերպության ակտիվիստները ոչնչացրել են ցորենի գետնետիկորեն մոդիֆիկացված տեսակները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դա տեղի է ունեցել Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման փորձագիտական կենտրոններից մեկի վրա «կանաչների» հարձակման ընթացքում:
Ակցիայի կազմակերպիչ Լաուրա Քելին ասել է, որ «Greenpeace»-ը բազմիցս դիմել է միավորմանը` խնդրելով անցկացվող փորձերի մասին տեղեկատվություն տրամադրել բնապահպաններին, սակայն մերժում է ստացել: «Մենք որոշեցինք ինքներս վերցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, քանի որ խոսքը մարդու վրա գենետիկորեն մոդիֆիկացված սննդի փորձարկման մասին է»:



























