Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 14-ին նորից ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին: Ինչպես հաղորդում է «The Jerusalem Post»-ը, ռմբահարման արդյունքում երկու երեխա թեթեւ վնասվածք է ստացել: Իր հերթին «France-Presse» -ը հաղորդում է 4 տուժածների մասին:
Հաղորդվում է, որ Իսրայելի գործողությունները պատասխանն էին հակառակ կողմից հրթիռակոծման:



























