Նավաբեկության ենթարկված «Բուլգարիա» ջերմանավի զոհերի ու տուժածների ընտանիքներն արդեն հաջորդ շաբաթ փոխհատուցում կստանան: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նման կարգադրություն է տվել վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ պահանջել է պարզել, թե ինչու է վթարային վիճակում գտնվող նավը, այնուամենայնիվ, երթուղի դուրս եկել, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, «Բուլղարիայի» վրա գտնվել էր 208 մարդ, փրկվել էր հաջողվել միայն 79-ին: