Բուլղարիայի խորհրդարանը քվեարկել է մի օրենքի օգտին, որն արգելում է հատուկ Բուլղարիայի ԿԳԲ-ի նախկին աշխատակիցներին բարձր պաշտոններ զբաղեցնել ԱԳՆ-ում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման օրենքի անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ հայտնի են դարձել տվյալներ, ըստ որոնց երկրի դիվանագիտական առաքելությունների կեսից ավելին գլխավորում են կոմունիստական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները:
Նոր օրենքով, ԿԳԲ-ի նախկին աշխատակիցներին արգելվում է միայն առանցքային պաշտոններ զբաղեցնել: Նրանք կարող են շարունակել իրենց աշխատանքը ԱԳՆ-ում, բայց ավելի ցածր պաշտոններում:
Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել օրինագիծը Սահմանադրական դատարանում, իսկ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովն ավելի վաղ հրաժարվել էր աշխատանքից ազատել 33 դեսպանների, ովքեր նախկինում առնչություն էին ունեցել ԿԳԲ-ի հետ: Նա հայտարարել էր, որ նման դեպքերը պետք է քննվեն միայն անհատական կարգով:




























