Աբխազիան Վրաստանին համագործակցության կոչ է արել անվտանգության հարցերում եւ հանդես եկել նախաձեռնությամբ` համաձայնագիր կնքել կասկածյալներին ձերբակալելու եւ նրանց իրավապահներին հանձնելու առումով:
Այդ մասին հայտնում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ-ն: Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի մեկնաբանել այդ նախաձեռնությունը:




























