ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Տոնոյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել»,- նշված է հրամանագրում։