Էստոնիայի յոթ քաղաքացիներ 113 օր պատանդ էին Լիբանանում: Հուլիսի 15-ին գերությունից ազատված զբոսաշրջիկները լքել են երկիրը Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի ուղեկցությամբ: Էստոնացի հեծանվորդները առեւանգվել էին մարտի 23-ին, երբ Սիրիայից ժամանել էին Լիբանան: Առեւանգիչները նրանց ազատման համար 14 միլիոն դոլար գումար էին պահանջում:

Հուլիսի 14-ին բոլոր պատանդներին տեղափոխել են Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատուն, եւ Լիբանանի ԱԳ նախարար Շարբելը հայտարարել է, թե նրանց ազատման համար որեւէ գումար չի վճարվել: 9 առեւանգիչներն, ըստ Շարբելի, ձերբակալվել եւ հարցաքննվել են, իսկ միջադեպի մասին բոլոր մանրամասները ներկայացվելու են հետաքննությունից հետո: