Թերթին հայտնի է դարձել, որ Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը այսօր գիշերը մեկնելու է Մոսկվա: 

Թերթը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը  ս.թ.օգոստոսի 12-ից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից: Թեեւ նրա մեկնելուց հետո պատճառաբանելու են, թե ողնաշարային խնդիրները բուժելու նպատակով է մեկնել Մոսկվա, բայց իրական պատճառը վիրավորանքն է: 

«Նա նեղ շրջանակներում ասել է, որ հավանաբար 1 ամսից կվերադառնա, սակայն իրականում հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ ոչ»,-գրու է պարբերականը: