«ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում Երեւանի մի քանի վարչական շրջանների ՀՀԿ գրասենյակներում կուսակցականների արտահոսք է սկսվել։ «Ընդ որում, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ից սկսել են հեռանալ այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծարարության մեջ։
Մեր տեղեկություններով, մասնավորապես, Արաբկիրի եւ Ավան համայնքների ՀՀԿ կառույցները լքել են մի քանի տասնյակ հայտնի ընտրակեղծարարներ, ովքեր մասնավոր զրույցներում իրենց հիասթափությունն արտահայտում են իշխանությունների հասցեին արվող ոչ այնքան մեղմ արտահայտություններով»,-հայտնում է պարբերականը:




























