Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը  15:10 –ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան–Հանքավան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Մ.-ն և 3- ամսական Սամվել Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Կայքի  տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխան են: