Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը Արցախի պողոտայի 1/121 հասցեում գտնվող «ՎիվաՍել»-ի գրասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, կոտրել ապակիներն ու գրասենյակի ցուցափեղկերի ապակիները և այնտեղից գողացել մոտ 17 հատ բջջային հեռախոսների նմանվող պլաստմասե օրինակներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:





























