Երեւանում, դեկտեմբերի 29-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Զոհրաբ փողոցի թիվ 50 տան մոտ գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են թիվ  7, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական  մարտական հաշվարկ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են  Հայկ Չ.-ի տանը կից ավտոտնակում կայանված Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Կրակի հետևանքով էլ ավտոտնակում եղած ապրանքները նույնպես դարձել են ոչ պիտանի: