Հրավառություն անողներ, հրավառություն անող երեխաների ծնողներ, բռնեք ձեր երեխաների ձեռքը, զսպեք ձեր կրքերը՝ ինչներիդ վրա եք հրավառություն անում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում:
«Ում հաղթանակն եք հրավառությամբ նշում, ում տղերքի զոհվելն եք հրավառությամբ նշում։ Լավ դուք ուղեղ չունեք հասկացանք, իսկ հոգի՞։
Դուք չեք գիտակցում ում հայհոյանքին ու անեծքներին եք արժանանում»,-գրել է նա:





























