Հուլիսի 13-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացել է դեսպան Օլեգ Եսայանի եւ վերջերս գրանցում ստացած «Ջավախքյան սփյուռք» կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանի հանդիպումը: Հայաստանի դեսպանը շնորհավորել է Արաբյանին կազմակերպության գրանցման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ գործունեությունը կնպաստի Ջավախքի հայերի մշակութային ավանդույթների պահպանմանն ու սոցիալ-աշխատանքային հարցերի լուծմանը:
Օլեգ Եսայանին է ներկայացվել Սամցխե-Ջավախքում հայերի վիճակի վերլուծությունը: Մասնավորապես ջավախքցիների սեզոնային աշխատանքային ներգաղթի խնդիրները:
Մտքերի փոխանակություն է կայացել որոշ հարցերով, օրինակ` «Բավրա» անցակետով Ջավախքի բնակիչների անցումը հեշտացնելու, գյուղատնտեսական ապրանքների ներկրման, կրթական եւ այլ հարցերով:
Հանդիպման արդյունքներով, կողմերը պայմանավորվել են փոխգործակցել տարբեր հարցերում:




























