Մոսկվայում խարդախ մի կին բանկի տնօրենից գողացել է Հովհաննես Այվազովսկիի «Ծովափը մակընթացության ժամանակ. Պեյզաժ սայլով եւ նավակով» նկարը:
Բանկիրը նկարը գնահատել էր 18 միլիոն ռուբլի: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել ենթադրյալ հանցագործին, սակայն կտավը դեռ չեն գտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավապահները հայտնել են, որ 2010թ. մայիսին նկարը վերանորոգման համար հանձնել են Մոսկվայի մի բնակչուհու, ինչից հետո այն կորել է:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Հայաստան էր վերադարձվել Այվազովսկիի մեկ այլ կտավ «Փոթորիկ ժայռոտ ափերի մոտ» (1875), որը 20 տարի առաջ գողացել էին Հայաստանից:



























