Ֆրանսիայում ամանորյա գիշերը խուլիգաններն ավելի քան 870 ավտոմեքենա են այրել. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այրված տրանսպորտային միջոցների թիվը նախորդ տարիների համեմատ նվազում է։ Նվազում են նաեւ ոստիկանների վրա հարձակումների դեպքերը»,- ասել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ամանորյա գիշերը խուլիգաններն ավելի քան 1300 ավտոմեքենա էին այրել։

Դարմանենը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում Ֆրանսիայում ավելի քան 440 մարդ է ձերբակալվել։ Նրանցից մոտ 380-ը կալանավորվել են։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ոստիկանության եւ ժանդարմերիայի աշխատակիցներին, որոնք հունվարի 1-ի գիշերը պարեկություն են արել քաղաքների փողոցներում։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ամանորի գիշերը Ֆրանսիայի բնակիչների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովել են ավելի քան 95 000 ոստիկաններ ու ժանդարմներ։