Հուլիսի 17-ին (հուլիսի երրորդ կիրակին) ԱՊՀ մի շարք երկրներում նշվում է Մետալուրգի օրը: Տոնը նշվում է 1980 թվականից` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ:
Երեւանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը (մտնում է աշխարհի խոշորագույն ալյումին եւ կավահող արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ) որոշել է յուրօրինակ ձեւով նշել Մետալուրգի տոնը: Ձեռնարկության կոլեկտիվը, ինչպես «հին ու բարի» ժամանակներում, պարտավորություն է ստանձնել` հասնելու նոր, առավել բարձր նպատակների:
Մետալուրգի օրվա առիթով տեխնոլոգիական բաժնի կառավարիչ Տիգրան Առուստամյանը, գունավոր մետաղների ձուլող Կարեն Քոչարյանը եւ խառատ Ռուբեն Պողոսյանը պարգեւատրվել են «ՌՈՒՍԱԼ» Միացյալ ընկերության պատվոգրերով եւ դրամական պարգեւներով: Կոլեկտիվի 45 անդամ խրախուսվել է գործարանի պատվոգրերով եւ դրամական պարգեւներով:
«Արմենալի» կոլեկտիվն ունի բոլոր հիմքերը համոզված լինելու, որ 2011 թվականին իր առջեւ դրված նպատակները կիրագործվեն», - NEWS.am-ին ասել է գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:




























