Մեքսիկայի Ստորին Կալիֆորնիա նահանգի գյուղական շրջաններից մեկում՝ ԱՄՆ-ի հետ սահմանից 300 կմ դեպի հարավ, զինվորականները մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին։
Մեքսիկական բանակի ներկայացուցչի խոսքով, պլանտացիան զբաղեցնում է 1,2 ք/կմ տարածք։ Հավաքված մարիխուանայի ծավալը կազմել է 120 տոննա, իսկ դրա շուկայական արժեքը՝ շուրջ 160 մլն դոլար։
Բանակային ռեյդի արդյունքում վեց հոգի ձերբակալվել է։ Միաժամանակ, մեքսիկական իշխանությունները չեն շտապում հայտարարել այդ տարածքի սեփականատիրոջ անունը։ Հայտնաբերված պլանտացիան կոչնչացվի։



























