ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը շատ կցանկանար, որ ԿԸՀ նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանին տեսնել ոչ թե սննդի անվտանգության ապահովման ոլորտում, այլ հենց ԿԸՀ-ում։ Իր այս ցանկության մասին Ազարյանը բարձրաձայնեց հուլիսի 15-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բախչագուլյանը մեր ոլորտի շատ լավ մասնագետ է, ում կարիքը ԿԸՀ-ն ունի։ Բայց ամեն դեպքում, գյուղատնտեսության բարդ ոլորտում նրան ցանկանում եմ լինել հաջողակ եւ որպեսզի կարողանա բարձրացնել այդ բնագավառը։ Վստահ եմ, որ Բախչագուլյանը կկկարողանա դա, ԿԸՀ փորձը կօգնի նրան»,- համոզմունք հայտնեց Ազարյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ԿԸՀ արդեն նախկին քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Հիշեցնենք, որ նախօրեին Գրիգորի Գրիգորյանն ազատվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: