Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գուսան Շերամ փողոցի թիվ 13 շենքի 14-րդ բնակարանում երեխա է մնացել, որը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ Փրարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում քնած վիճակում հայտնաբերվել է 8-ամյա Դավիթ Ջոթյանը:



























