Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է հրամանագիր Մանգիսթաուի մարզում եւ Ալմաթի քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին, տեղեկացնում է Хабар 24-ը։

Իրավիճակի սրվելու հետ կապված՝ հանրային անվտանգության ապահովման, օրինականության եւ իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է հրամանագիր Մանգիսթաուի մարզում եւ Ալմաթի քաղաքում հունվարի 5-ի ժամը 01.30 րոպեից արտակարգ դրություն մտցնելու մասին, մինչեւ 2022թ. հունվարի 19-ի 00 ժամ 00 րոպեն ժամկետով։

Ինչպես ընդգծել է նախագահն իր հեռուստադիմումում, նա հույս ունի, որ քաղաքացիները ողջամտություն կցուցաբերեն, եւ կոչ է արել չտրվել ներսի եւ դրսի սադրանքներին, հանրահավաքների էյֆորիային եւ ամենաթողությանը։