Չինաստանի իշխանությունները տուգանել են երկրի խոշոր IT ընկերություններին՝ ներդրումային գործարքներ եւ M&A գործարքներ կնքելիս հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, հայտնում է Ինտերֆաքսը։

Ինչպես ասվում է ՉԺՀ Շուկայի կարգավորման պետական ​​վարչության հաղորդագրության մեջ, խախտումներ են հայտնաբերվել ավելի քան մեկ տասնյակ գործարքներում, որոնցում ներգրավված են  IT այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Tencent Holdings Ltd.-ն, Alibaba Group Holding Ltd.-ն, JD.com Inc.-ը եւ Bilibili Inc.-ը։ Գործակալությունը յուրաքանչյուր խախտման համար այդ ընկերություններին տուգանել է 500 հազար յուանի (78,68 հազար դոլար) չափով։