Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդի մոտ դարձյալ ախտորոշվել է COVID-19, հաղորդում է Associated Press-ը:
Ընդ որում՝ նախագահի օգնական Պավել Շրոթը նշել է, որ լուրջ ախտանշաններ չեն գրանցվել:
Շրոթը թվիթերյան էջում գրել է, որ Դուդը գտնվում է բժշկի հսկողության ներքո, իսկ նրա ինքնազգացողությունը լավ է:
49-ամյա Դուդը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ եւ ստացել կրկնակի պատվաստումը դեկտեմբերին, ասել է օգնականը: Այս շաբաթ նախագահը թեստավորվել էր, քանի որ նրա գրասենյակի աշխատակիցների շրջանում հայտնաբերվել էին կորոնավիրուսով վարակվելու դեպքեր:
Դուդը վարակվել էր կորոնավիրուսով 2020 թվականի հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ հաղորդվել էր, որ նրա հիվանդությունն ունի թեթեւ արտահայտված ընթացք:





























