Ղազախստանցիները հայտնում են, որ հանրապետության մի շարք հեռուստաալիքներ դադարեցրել են հեռարձակումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Մասնավորապես, հանրապետության քաղաքացիների համար ներկայումս անհասանելի են այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են KTK-ն եւ Եվրասիա առաջին ալիքը։ 

«Խաբար 24» պետական ​​հեռուստաալիքը եւ «31-րդ ալիքը», մասնավորապես, շարունակում են հեռարձակումը։

Չորեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ Նուր Սուլթանում եւ Ալմա Աթայում խզել են ինտերնետ-հեռախոսային կապը։  

Հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել Ղազախստանում հունվարի 2-ին Ժանաոզենում։ Հունվարի 4-ին եւ 5-ին Ալմաթիում ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ։ Երկու կողմից էլ տուժածներ կան։