Ճապոնիան կարծում է, որ ԿԺԴՀ-ն հունվարի 5-ին նոր տեսակի բալիստիկ հրթիռ է փորձարկել, այն նախկինում երբեք չի արձակվել։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեան երեկ մեկ բալիստիկ հրթիռ է արձակել։ Այն արձակվել է ցածր հետագծով, իսկ թռիչքի բարձրությունը չի գերազանցել 50 կմ-ը։ Մենք կարծում ենք, որ սա նոր բալիստիկ հրթիռ է, որը Հյուսիսային Կորեան նախկինում երբեք չէր արձակել»,- ասել է նա։

ԿԺԴՀ-ն հունվարի 5-ին հիպերձայնային հրթիռ է փորձարկել, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Նշվում է, որ այն թռել է մոտ 700 կմ եւ խոցել է թիրախը։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը։

Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ էր իրականացրել 2021 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ այն իրականացրեց սուզանավերի նոր բալիստիկ հրթիռի արձակումը: