Չինաստանը Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել եւ նշել է, որ տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է»,- ասել է նա։ «Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա, եւ սոցիալական կարգը կվերականգնվի»,- հավելել է դիվանագետը։





























