Ի՞նչ է, տղերք, ստացա՞նք ՆԱՏՕ-ի պատասխանը հենց բանակցություններից առաջ։ Գոտկատեղից ներքեւ խփեցին` Ղազախստանին (ունենք 7600 կմ սահման), ու դանակը խրեցին Չինաստանի կողը։ Հեքիա՛թ: Այս մասին գրել է ռուս հայտնի լրագրող եւ ռադիոհաղորդավար Դարիա Ասլամովան՝ անդրադառնալով Ղազախստանում տիրող իրավիճակին։
«Այնտեղ ծիծաղից փորերն են պատռում։ Մենք նրանց վերջնագիր ենք տալիս, նրանք մեզ` բոցավառով Ղազախստանը, որտեղ երեք միլիոնից ավել ռուս կա, որոնց պետք է փրկել, ինչպես նաեւ` հիանալի ռուսախոս ղազախ մտավորականության մնացորդները: Իսկ կողքին հավերժ «խաղաղ» Ղրղզստանն է։ Իսկ Չինաստանն այժմ Թայվանի ժամանակը չունի, նրանց սահմանին պատերազմ է։ Եւ հիմա ի՞նչ Ուկրաինա: Կրկին մեզ հաղթեցին: Եվ հիմար կլինենք, եթե վարվենք այնպես, ինչպես վարվեցինք 2014 թվականին եւ ամեն ինչ կորցնենք: Սա շախ եւ մատ է: Ոչ` նույնիսկ ավելի զիլ: Նրանք պարզապես շուռ տվեցին շախմատի տախտակը եւ տվեցին գլխներիս: Հանճարեղ կոմբինացիա: Դե, «մանր-մունրի» մասով. մենք այնտեղ Բայկոնուր եւ Սարի-Շագան հրթիռային մարզահրաձգարան ունենք»,- նշել է Ասլամովան։





























