Հունվարի 6-ին նախատեսված Երեւան-Ակտաու չվերթը չեղարկվել է։ Այս մասին ասված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«SCAT ավիաընկերության Երեւան-Ակտաու չվերթը պետք է իրականացվեր Երեւանի ժամանակով 18:10-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ չեղարկվել էր նաեւ Ակտաու-Երեւան գիշերային չվերթը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ակտաուն գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ։