Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղադրել են կոռուպցիայի մեջ այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա բնակարանը նորոգելու համար միջոցներ է խնդրել դոնորից, որը Պահպանողական կուսակցության անդամ է՝ խոստանալով դիտարկել մի ինչ-որ խորհրդավոր «մեծ ցուցահանդեսի» հետ կապված պլանները, գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետին տալիք հարցերն առաջացել են WhatsApp-ում Թորիների կուսակցության պեր Դեւիդ Բրաունլոուի հետ գրագրության հրապարակումից հետո, որտեղ Ջոնսոնը Դաունինգ սիթիի իր նստավայրի որոշ մասերն անվանել էր «թեյավճար» եւ խնդրել «հավանություն», որպեսզի իր դիզայներ Լուլու Լիթլը կարողանա «գործն սկսել» 2020թ. նոյեմբերին։

Հինգշաբթի Ջոնսոնը ներողություն է խնդրել, որ նշյալ տեքստերը «անցած տարվա գարնանը չեն հանձնվել էթիկայի գծով անկախ խորհրդականին նախնական հետաքննության ժամանակ»։

«Առաջին մեծ ցուցահանդեսը տեղի է ունեցել Հայդ փարկում 1851թ.։ «Մեծ ցուցահանդես 2.0»-ի անցկացման պլանները քննարկվել են Բրաունլոուի եւ մշակույթի այն ժամանակվա նախարար Օլիվեր Դաուդենի կողմից WhatsApp-ում հաղորդագրությունների փոխանակումից մի քանի շաբաթ անց, վկայում են պաշտոնական տվյալները։

Հարցին, թե մեծ ցուցահանդեսի այդ ինչ պլան է, որի մասին խոսել է Ջոնսոնը, նրա ներկայացուցիչը պատասխանել է, որ դա «գաղափար էր, որը չի իրականացվել»։ Նա ավելացրել է, որ դրա փոխարեն 2022թ. կիրականացվի «Մեծ Բրիտանիայի փառատոնը», որը մինչ այդ հայտնի էր որպես Brexit փառատոն, բայց չկարողացավ բացատրել այդ միջոցառման եւ մեծ ցուցահանդեսի պլանի միջեւ տարբերությունը»,- նշել է պարբերականը։