Հունական Սալոնիկ քաղաքում հուլիսի 13-ին հիվանդանոց է տեղափոխվել մի ալբանացի որովայնի լուրջ վնասվածքով: Պարզվել է, որ նա եւ իր հայրենակիցը վիճել են անհայտ մի հայի հետ Հյուսիսային Խալկիդիկիի Հանիոտիի առափնյա գյուղերից մեկում: Այդ մասին հայտնում է «Kathimerini English» պարբերականը:
Ծեծկռտուքի պատճառը, որի արդյունքում ալբանացիներից մեկը վիրավորվել էր որովայնից, մյուսը` ոտքից, անհայտ է: Կասկածյալին որոնում է ոստիկանությունը:



























