Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի փաստաբանները հրաժարվել են նրա հետ ամենշաբաթյա հանդիպումից:

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Օջալանի փաստաբանները կղզի մեկնելու համար չեն ներկայացել Գեմլիքի շրջանային ժանդարմերիա։ Նշվում է, որ չմեկնելու պատճառը 13 թուրք զինվորականների սպանությունն է, որն ալեկոծել է ողջ Թուրքիան: Փաստաբանները պարզապես չեն ցանկացել այս լարված իրավիճակում նման քայլի գնալ։

Նշենք, որ Օջալանի փաստաբանները ամեն շաբաթ մեկնում են Իմրալը կղզի եւ հանդիպում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով սպանվել է 13 թուրք զինվորական։