Սիրիայի քաղաքներում հուլիսի 15-ին բողոքի ակցիաների ցրման ժամանակ զոհվել է 28 ցուցարար, որոնց թվում` մեկ երեխա: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` ակցիաներն ամենազանգվածայինն էին  մարտից սկսված ժողովրդական հուզումների շարքում:  Մասնակիցների ընդհանուր թիվը գնահատվում է ավելի քան մեկ միլիոն մարդ, սակայն  այդ մասին պաշտոնական տվյալներ չկան:

Որոշ քաղաքներ վերհսկվում են նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից. թե բանակը, թե իրավապահները նախընտրում են դրանք շրջանցել: