Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի թեստը դրական է եղել, եւ այժմ նա ինքնամեկուսացման մեջ է։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է երեքշաբթի Twitter-ի իր էջում։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ վարակված եմ COVID-19-ով, եւ թեեւ ախտանշանները թեթեւ են, բայց կմնամ ինքնամեկուսացման մեջ եւ կզբաղվեմ գրասենյակային աշխատանքով եւ կշփվեմ վիրտուալ ձեւաչափով»,-ասել է պետության ղեկավարը։ Նախագահը նաեւ հայտնել է, որ հիվանդության ժամանակ իրեն կփոխարինի ներքին գործերի նախարար Ադան Ագուստո Լոպես Էրնանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2021 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահը ստացել է AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, 68-ամյա պետության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ ստացել է խթանիչ պատվաստանյութ։




























