Մեքսիկական Նուեվո Լարեդո քաղաքի բանտից խռովության արդյունքում 59 դատապարտյալի հաջողվել է փախչել: Ինչպես հաղորդում է «Laredo Morning Times» պարբերականը, փախուստի է դիմել նաեւ բանտի պահակազորից հինգ հոգի:
Բացի այդ, բանտի անձնակազմի հետ բախման արդյունքում զոհվել է 7 բանտարկյալ:
Իշխանությունների կողմից հաստատվել է, որ 59 բանտարկյալներից 35-ը գտնվել է դաշնային իրավասության ներքո: «France-Presse»-ի տվյալներով` նրանց մի մասը թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներ կամ հանցախմբերի անդամներ են:




























