Խորտակված «Բուլգարիա» ջերմանավը ջրից դուրս կբերվի հուլիսի 16-ին։ Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այժմ ընթանում են գործողության վերջին պատրաստությունները, որը մասնագետները հույս ունեն ավարտել երկուշաբթի առավոտյան։
Ջերմանավը ջրից դուրս բերելուց առաջ դրա վրայից կհեռացվի մոտ 1,5 հազար տոննա ջուր։ Կշարունակվեն նաեւ զոհվածների որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ անհայտ կորած է համարվում 15 մարդ։



























