Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քաղցկեղային հիվանդությունը բուժելու նպատակով մտադիր է վերադառնալ Կուբա։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, նա այնտեղ քիմիաթերապիայի կուրս կանցնի։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Аssociated Press-ին, Վենեսուելայի առաջնորդը նաեւ հայտարարել է, որ իր մեկնման մասին արդեն իսկ տեղեկացրել է Ազգային ասամբլեայի նախագահ Ֆերնանդո Սոտո Ռոխասին՝ երկրի սահմանադրության համաձայն նրան համապատասխան նամակ ուղարկելով։
Նշենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ Չավեսը բուժման կուրս կանցնի բրազիլական Սան Պաուլու քաղաքի սիրիա-լիբիական հոսպիտալում։




























