Հոլանդիայի Դրենտեն նահանգի հեռուստաաշտարակում բռնկված հրդեհի պատճառով երկրի գրեթե ողջ տարածքում զրկված են հեռուստառադիոեթերից։ Այժմ հեռուստակայանը եթեր է դուրս գալիս ինտերնետի եւ արբանյակների միջոցով։
Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է կարճ միացման արդյունքում։
Նախնական տվյալներով, եթերհեռարձակումն այնքան էլ շուտ չի վերականգնվի։



























