Հովացման համակարգի տեխնիկական խնդիրների հետ կապված՝ ճապոնական «Օի» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը կկանգնեցվի։ ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, տեխնիկական անսարքությունն ի հայտ է եկել հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը։ Ավելի ուշ խնդիրը վերացվել է, սակայն մասնագետները որոշում են կայացրել միջադեպի պատճառները պարզելու համար կանգնեցենել ռեակտորի աշխատանքը։
Ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։



























