Խորվաթիայի հարավում մոլեգնում են անտառային հրդեհները, այրվում է 2,5 հազար հա  փշատերեւ անտառ: Բրանչ կղզու երկինքը պատված է թանձր ծխով, այնտեղից դուրս են բերվում զբոսաշրջիկները:  Խորվաթիայի կառավարությունն աղետի դեմ պայքարի է հանել կղզում գտնվող բոլոր հրշեջ խմբերը, սակայն ուժերը բավարար չեն: Օգնություն է գնում նաեւ ավիացիան:

Հրդեհների պատճառը Եվրոպայի համար աննախադեպ շոգն է: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 45 աստիճանի: Նման իրավիճակ է Հունաստանում, Իտալիայում, Բուլղարիայում եւ Սերբիայում: