Հայաստանի կառավարող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրել է հանդիպման:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից  ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ  Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ),  Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանի (Օրինաց երկիր) մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»:

Հայաստանի  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին` ժամը 16-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար: