Պոլսահայ լեզվաբան Սեւան Նիշանյանը կարծում է, որ իրեն ձերբակալել է հունական ոստիկանությունը, որը համագործակցում էր Հունաստանի ծայրահեղ աջակողմյան խմբավորումների անդամների հետ, ովքեր հետապնդում էին իրեն Սամոս կղզու վերակառուցման ծրագրերի հետ կապված:
Վաթսունվեցամյա գրողը 2017-ին Թուրքիայից փախչելուց հետո վերջին չորս տարիներին ապրել է Հունաստանում, որտեղ նա բանտարկություն էր կրում գոտիավորման օրենքների խախտման մեղադրանքով։
Հունական ոստիկանությունը Նիշանյանին ձերբակալել էր դեկտեմբերի 31-ին Սամոսում։ Միջադեպը, որի մասին թվիթերում հայտնել էր Նիշանյանի կինը, տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները հրաժարվել էին երկարաձգել նրա բնակության թույլտվությունը Աթենքի կողմից նրան persona non grata հայտարարելուց հետո:
Նա ազատ է արձակվել իննօրյա կալանքից հետո երկու շաբաթվա ընթացքում երկիրը լքելու պայմանով, ավելի վաղ հայտնել էին Աթենքում Հայաստանի դեսպանությունից։
Սամոսը եւ հունական բոլոր կղզիներում վերջին տարիներին այլատյացության եւ ռասիզմի աճ է նկատվում, ասել է Նիշանյանը Artı Gerçek TV-ին տված հարցազրույցում։ «Այս գործով ագիտատորների թվում են ոստիկանությունը, եւ կարծես թե պարանոյայի ու ասեկոսեների անհեթեթ շղթայի արդյունքում նրանք այն եզրակացության են եկել, որ ես պետք է որպես թուրք վերադառնամ Թուրքիա»,- ասել է Նիշանյանը։
Հունաստանի հետ սահմանին Եվրամիությունում ապաստան փնտրելու համար Միջերկրական ծովով հատող մարդկանց թվի աճը տարիների ընթացքում սրել է երկու հարեւան երկրների միջեւ լարվածությունը:
Նիշանյանը Artı Gerçek TV-ին ասել է, որ «մարտավարական եւ ռազմավարական» սխալներ է թույլ տվել, երբ առաջին անգամ ժամանել էր Սամոս, այդ թվում՝ հին շենքերի վերանորոգման ծրագրերի հետ կապված` ոլորտ, որտեղ նա փորձագետ է, փորձելով մեծացնել կղզու գրավչությունը:
Նիշանյանի խոսքով՝ դա ընկալվեց որպես «թուրք է եկել եւ կփորձի մեր գյուղը խլել մեզանից»։ «Միակ բանը, ինչն արտադրվում է այդ կղզում, բամբասանքն է»։
Նիշանյանը նշել է, որ արտաքսման հետ կապված հայց է ներկայացրել, բայց եթե չստացվի, պատրաստ է տեղափոխվել այլ երկիր։
Հոկտեմբերին լեզվաբանը Հունաստանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա է հայտարարվել, ինչի մասին, ըստ նրա, իմացել է, երբ Բելգրադ կատարած այցից հետո փորձել է վերադառնալ Սամոս կղզի:





























