Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել եւ ակտիվացնել օմբուդսմենի գրասենյակը: Դա հատկապես վերաբերում է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանային հատվածներին։ Այս մասին հունվարի 12-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաեւ բարձր գնահատեց գործող օմբուդսմենի աշխատանքը։ «Կարծում եմ, որ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը պետք է նույն ջանասիրությամբ առաջ տանել»,- հավելեց Գրիգորյանը։