Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբեյի շրջանում տեղի ունեցած անհավատալի ավտովթարը նկարահանվել է վթարի վայրին կից դրված անվտանգության տեսախցիկներով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 53-ամյա Մեհմեդ Յերլին ճանապարհին կից մեքենան կայանել է, իջել մեքենայից։ Այդ ընթացքում ճանապարհով արագ սլացող մեկ այլ  մեքենա չի կարողացել շրջադարձ կատարել եւ բախվել է Մեհմեդ Յերլիի մեքենային, որն էլ  տեղից շարժվել է, վրաերթի ենթարկել  Մեհմեդ Յերլիին եւ աստիճաններով սահել ներքեւ։