Վրաստանում «Սովորեցրու եւ սովորիր» ծրագրի շրջանակներում սկսվել է արտասահմանցի ուսուցիչների ժամանման նոր փուլը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, այսօր` հուլիսի 16-ին Վրաստան են ժամանել Ամերիկայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կամավոր ուսուցիչներ, որոնք կբաժանվեն Աջարիայի, Կախեթիի, Ջավախքի, Միջին եւ ներքին Քարթլիների, Թբիլիսիի դպրոցների միջեւ:

Ամռան ընթացքում, կամավոր ուսուցիչները կներգրավվեն տարբեր ուսումնական ծրագրերում, ինչպես նաեւ կմասնակցեն ամառային դպրոցների գործունեությանը եւ աշակերտներին կօգնեն անգլերեն լեզվի ամրապնդման մեջ:

Նշենք, որ «Սովորեցրու եւ սովորիր» ծրագիրը գործում է մեկ տարի: