Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու եւ մի շարք խնդիրներ բարձրացնելու համար Արթիկի հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց այսօր` հուլիսի 16-ին հավաքվել են բազմաթիվ արթիկցիներ: Այն ժամանակ, երբ վարչապետը փակ խորհրդակցություն է անցկացրել, հավաքվել են նաեւ «Մինաս Ավետիսյանի որմնանկարների պաշտպանության շտաբի» ներկայացուցիչները, որոնց ձեռքերին եղել են «Մինասը` մեզ, Հասմիկը`ձեզ» գրառումներով պաստառներ:
Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց հավաքվել են նաեւ ազատամարտիկներ, ովքեր բողոքել են երկրի սոցիալ-տնտեսական դրությունից, արտագաղթից, նրանք փորձել են նաեւ նամակներ հանձնել վարչապետին: Սակայն Տիգրան Սարգսյանը չի մոտեցել բազմությանը: Նա դուրս է եկել կուսակցության գրասենյակից, մեքենա է նստել ու հեռացել Արթիկից:




























