ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները հուլիսի 17 -ին մի քանի հարված են հասցրել Տրիպոլիին: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը`հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին,  ռմբահարվել են քաղաքի արեւելյան հատվածում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներ:

Հուլիսի 16 –ին Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել էր, որ  իր երկիրը երբեք չի նահանջի ապստամբների եւ ՆԱՏՕ-ի գրոհներից: «Նրանք պահանջում են իմ հեռացումը, սակայն ես պատրաստ եմ զոհվել հանուն իմ ժողովրդի, եւ չեմ լքի իմ նախնիների արյամբ ներծծված հողը, որոնք պայքարել են իտալացի եւ բրիտանացի գաղութարարների դեմ»,-ասել էր Քադաֆին:

Հիշեցնենք, որ Լիբիայում 2011թ. փետրվարից շարունակվում է քաղաքացիական պատերազմը Քադաֆիի ռեժիմի կողմնակիցների եւ նրա հակառակորդների միջեւ:

ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններն սկսել է մարտից: