Հուլիսի 17-ին Աֆղանստանի մայրաքաղաքում զինված հարձակման արդյունքում սպանվել է նախագահ Համիդ Քարզայի խորհրդական Ջան Մոհամեդ Խանը, հաղորդում է Associated Press-ը: Հարձակման արդյունքում զոհվել է նաեւ աֆղանական խորհրդարանի պատգամավոր Հաշիմ Վաթանվալը, ով որպես հյուր գտնվել է Խանի մոտ: Հաղորդվում է, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, «Թալիբան» շարժման գրոհայինների ձեռքի գործն է: