Իտալիայի հյուսիսային շրջաններում հուլիսի 17 -ին  4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնել են Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչները, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա:  Ընդամենը 10 րոպեի ընթացքում արձանագրվել է ստորերկրյա 4 ցնցում: Շատ մարդիկ լքել են իրենց տները, այդ շրջանում որոշ ժամանակով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը:

Ծառայության տվյալներով` երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ լուրջ ավերածություններ չկան: